ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Իրենք իրենց պետությունից դուրս են դրել և ունեն զրոյական պատասխանատվության զգացում

Իրենք իրենց պետությունից դուրս են դրել և ունեն զրոյական պատասխանատվության զգացում
29.08.2023 | 13:36

Հայաստանի երկու տարբեր՝ ներհանրային և ներիշխանական մակարդակներում, իրարից անկախ և զրո փոխկապակցմամբ, ընթանում է մեկ և նույնական՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորի» կամ «ով էշ՝ մենք փալան» պրոցեսը:

Այս երկու մակարդակներից դուրս գտնվողները դեռ շարունակում են ներիշխանական մակարդակում իրենց պետությունից բան պահանջել չհասկանալով, որ այդ պետության գործարկիչների, այսինքն, իշխանության գերակայությունը իրենց պատկերացրած պետության և իրենց շահերը կյանքի կոչելը չէ, այլ՝ «Ով էշ՝ մենք փալան» սկզբունքը:

Նույն ոճով և թևաթափությամբ էլ ներհանրային մակարդակից կամ ժողովրդի, այսպես կոչված, ապաքաղաքական կամ անտարբեր մասից էլ, որի մի մասի կրեդոն «եղունգ ունես՝ գլուխդ քորի»-ն է, պահանջում են տեր կանգնել այդ պետությանը, չընկալելով, որ քաղաքականությունը բռնաբարողների ու այն դեմորալիզացնողների կողմից և երեսից նրանք վաղուց այդ պետությունից օտարված են:

Սիրելիներս, երկու մակարդակներն էլ անցել են խորը ինքնակառավարման և ինքնակազմակերպման ռեժիմի, այսինքն, անտարբեր են իրենցից դուրս գտնվող յուրաքանչյուր երևույթի, աղետի, դժբախտության և կոլապսի նկատմամբ, որն անձամբ իրենցը չէ և որը կպատահի պետության հետ, քանի որ իրենք իրենց այդ պետությունից դուրս են դրել և ունեն զրոյական պատասխանատվության զգացում դրա հանդեպ:

P.S. «Անտերուդուս մուրացկանները», երբ «դառնում են տեր ու տիրական», իրենց կերպն ու բնույթը դարձնում են գերակայող և վարակիչ՝ մեծամասնության նկատմամբ, մինչև չի գալիս դա քանդելու վճռականությունն ու ռեալ քաղաքական առաջարկը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2282

Մեկնաբանություններ